
Հակակարկտային կայաններն իրականացրել են կրակոցներ

Մայիսի 12-ին, ժամը 14.54-ից մինչև 15.22-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 1 կայանը Լոռու մարզի Մեդովկա գյուղում իրականացրել է 80 կրակոց:
Ժամը 15.41-ից Լոռու ՌՀԿ-ն սկսել է աշխատել Կուրթան, Դսեղ, Վարդաբլուր, Կողես գյուղերի կայաններում:
Տավուշի մարզի Նավուր գյուղում տեղացել է կարկուտ, հնարավոր են թույլ վնասներ, վերոնշյալ տարածքը չի վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն