 
                        Մեր հաջորդ քայլը կախված կլինի Ուկրաինայում իրավիճակի զարգացումից. Ֆիլիպ Բրիդլավ
 
                                    Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է իր արևելյան սահմաններին ձեռնարկել հետագա պաշտպանական միջոցներ՝ կախված ուկրաինական իրադարձությունների զարգացումից:
Բրիդլավն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի հիմնական առաջադրանքը կազմակերպության անդամ երկրներին պաշտպանելն է. «Հենց դրա համար էլ մեր դաշնակիցների նավերն ու ինքնաթիռները ամրապնդում են մեր սահմանների անվտանգությունը՝ Բալթիկ ծովից մինչև Սև ծով:
Այդ միջոցները կրում են բացառապես պաշտպանական բնույթ: ՆԱՏՕ-ն պատրաստ է ձեռնարկել հետագա քայլեր, որոնց տակ պետք է հասկանալ մեծ քանակությամբ զորավարժություններ անցկացնելն ու պաշտպանական պլանների այժմեականացումը: Մեր հաջորդ քայլը կախված կլինի Ուկրաինայում իրավիճակի զարգացումից»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        