Բաժիններ՝

Յանուկովիչն Ուկրաինայի իշխանություններին որակել է որպես «կիևյան արյունալի խունտա»

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը նոր հայտարարություն է տարածել, որում Կիևի իշխանություններից պահանջել է Դոնեցկի, Լուգանսկի, Օդեսայի և այլ մարզերից հեռացնել վարձկաններին ու զորքերին, դադարեցնել բռնություններն ու ահաբեկչությունը սեփական ժողովրդի դեմ:

Յանուկովիչը Կիևի իշխանություններին որակել է որպես «կիևյան արյունալի խունտա», որն Ուկրաինայի տարածքում արդեն իսկ ոչնչացրել է ավելի քան 300 խաղաղ քաղաքացու: Յանուկովիչն ընդգծել է, որ Դոնբասի բնակիչների բացարձակ մեծամասնությունը մասնակցել է հանրաքվեին և իր քվեն տվել է պետականության այլ ձևի օգտին, քանի որ արդեն իսկ հատել է Ուկրաինայի ժողովրդի համբերությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս