Բաժիններ՝

Լեհաստանը հատուկ ստորաբաժանում է ստեղծում՝ Պուտինի «կանաչ մարդուկների» դեմ պայքարի համար. մամուլ

Լեհական Gazeta Wyborcza թերթի փոխանցմամբ՝ Լեհաստանը որոշել է ստեղծել ռազմական հատուկ ստորաբաժանումներ՝ նախատեսված Ռուսաստանի այսպես կոչված «կանաչ մարդուկների» դեմ պայքարի համար: Ստեղծվելու է Ազգային ռեզերվային ուժերի (NSR) 16 ստորաբաժանում, որոնք կենթարկվեն հատուկ ծառայություններին: 

Դրանք կարող են դիմակայել «կանաչ մարդուկներին», որոնց Ղրիմում օգտագործել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Սակայն Լեհաստանի ՊՆ-ի ներկայացուցիչ Յանուշ Վալչակը հերքել է թերթի հրապարակումը՝ հայտարարելով, որ դեռ 6 տարի առաջ ստեղծված NSR-ում բարեփոխում անցկացնելը մեկնարկել է դեռևս 2 տարի առաջ և կապված չէ Ուկրաինայի վերջին իրադարձությունների հետ: 

Նա հավելել է, որ նման բարեփոխում որոշել են անցկացնել այն բանից հետո, ինչ NSR-ը չդարձավ այն, ինչը պլանավորված էր ի սկզբանե: NSR-ը բաղկացած է մոտ 10.000 մարդուց, թեպետ որոշվել էր, որ նրա կազմում պետք է լինի 20.000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս