Բաժիններ՝

«Տաշիրի» շնորհիվ Ծաղկաձորում է ևս 300 երիտասարդ

Մայիսյան հաղթանակների տոնական տրամադրությունը լոռեցի 300 երիտասարդներ տեղափոխել են Ծաղկաձոր: Այստեղ այս օրերին անցկացվում է հերթական եռօրյա հավաքը՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Հաղթանակած ժողովրդի այսօրվա զավակները համախումբ են իրենց ազգային արժեքների շուրջ, հերոսականության աներեր ոգու շուրջ և գալիս են ապացուցելու, որ իրենք ոչ միայն հետևորդն են հաղթանակ ապահոված հերոսական սերունդների, այլև պատասխանատու են այդ հաղթանակների շարունակականության առումով: Հենց այդ գաղափարն էր դրված այսօր առավոտյան կազմակերպված ֆլեշ-մոբում, որն ըստ էության խորհրդանշական շուրջպար էր:

Նման հավաքները վաղուց դասվում են «Տաշիր» հիմնադրամի կողմից կազմակերպվող ավանդական դարձած միջոցառումների շարքին: Կարևորվում է ոչ միայն երիտասարդության պատշաճ հանգստի կազմակերպումը, այլև մտավոր ներուժի զարգացմանն ու արժեհամակարգերի պահպանմանն ուղղված նախաձեռնությունների զուգորդումը:

Արդեն կայացել են ինտելեկտուալ խաղ մրցույթը, շախմատի մրցաշարը, ինչպես նաև մշակութային-երաժշտական մրցույթ-փառատոնը: Հայտարարվել է նաև տնտեսագիտական վերլուծությւոնների մրցույթ, որպեսզի երիտասարդությունը հնարավորություն ունենա ներկայացնել իր տեսլականը մեր երկրի առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների լուծման ու հաղթահարման ուղիների վերաբերյալ:
Կեսգիշերին մոտ նախատեսվում է Եվրատեսիլի՝ 300 ուսանողների միացյալ դիտում՝ երկրպագելու և աջակցելու մեր մասնակցին: Երիտասարդների եռօրյա հավաքը կավարտվի վաղը:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս