Եվրոպական ընկերությունները պատրաստ չեն Իրանի հետ նավթային պայմանագրեր ստորագրելուն

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նավթարդյունաբերության նախարարությունը նավթային պայմանագրերի ստորագրման շուրջ բանակցություններ է վարում եվրոպական ընկերությունների հետ, սակայն եվրոպական ընկերությունները պատրաստ չեն դրան:

Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիջան Նամդար Զանգանեն: Նրա խոսքերով՝ Իրանը կարող է օգտվել օտար կապալառուների օգնությունից՝ իրագործելու համար «Հարավային Փարս» հսկայական գազային հանքավայրի մշակման մնացյալ երկու փուլերը:

«Հարավային Փարս» հանքավայրի գազային պաշարները կազմում են մոտ 14 տրիլիոն խորանարդ մետր գազ, կամ էլ գազի համաշխարհային պաշարների մոտ 8 տոկոսը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031