
Վճարե՛ք պարտքերը, և այդ ժամանակ մենք կարող ենք խոսել որևէ բանի շուրջ. Մոսկվան՝ Կիևին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը պատրաստ է դիտարկել Ուկրաինայի համար ռուսական գազի գնի նվազեցման հարցը, սակայն միայն Ուկրաինայի կողմից կուտակած պարտքը մարելուց հետո: Այս մասին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Անատոլի Յանովսկին:
Նա կարծում է, որ Ուկրաինան պետք է վճարում անի առնվազն այն գներով, որոնք գործել են ընթացիկ տարվա առաջին եռամսյակին. «Մենք ցանկանում ենք պայմանագրային պարտավորությունների կատարում, մենք ասել ենք, որ որևէ փոխզիջում գտնելու համար անհրաժեշտ է մարել պարտքերը: Վճարե՛ք պարտքերը, և այդ ժամանակ մենք կարող ենք խոսել որևէ բանի շուրջ»:
Ուկրաինական «Նավթոգազը» ներկայումս ռուսական «Գազպրոմին» պարտք 3.5 միլիարդ դոլար: «Գազպրոմը» հունիսից կանխավճարային համակարգ է սահմանում Ուկրաինային գազ մատակարարելու համար: