Բաժիններ՝

Խնդիրը ծանրացնելու և քննարկելու կարիք չկա. Արտեմ Ասատրյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ ՍԴ որոշումից հետո կան տարբեր կարգավիճակներով մասնակիցներ համակարգի, կան անձինք, ում համար գումարները պահվել և փոխանցվել են, կան որ պահվել և չեն փոխանցվել, կան, որ չեն պահվել, չեն փոխացվել: Ըստ Ասատրյանի` ՍԴ որոշումն ապահովելու համար անհրաժեշտ է տեղեկատվական շտեմարանում հստակեցնել բոլորի կարգավիճակները, և մինչև ամբողջական փաթեթի ներկայացումը, պետք է լուծումներ ներկայացվեն:

«Խնդիրը ծանրացնելու և քննարկելու կարիք չկա, պետք է հասկանալ, թե այս նախագծի շրջանակներում ինչ խնդիրների ենք լուծում տալիս»,- ասաց Ասատրյանը:

Անդրադառնալով հարցին` պարտադիրը պարտադիր է, թե չէ` նախարարը նշեց, որ այսօր գործող համակարգը պարտադիր է, պետության պարտավորությունն է քաղաքացիներին ապահովել կենսաթոշակով, միջոցները գոյանում են քաղաքացիներից արված գանձումներից:

«Կառավարությունն առաջիկայում ԱԺ ներկայացնելու է իր ծրագիրը, դրա շրջանակներում ավելի պարզ կլինի, թե ինչ քաղաքականություն է պատրաստվում վարել կառավարությունը սոցիալական, տնտեսական ոլորտներում»,- նկատեց Ա.Ասատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս