«Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան»` վավերագրական ֆիլմի ցուցադրություն
«Հայակ» կինոմրցանակաբաշխության ցուցադրությունների շրջանակում մայիսի 11-ին, «Նաիրի» կինոթատրոնում տեղի ունեցավ Սամվել Սպիունու «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» վավերագրական ֆիլմի հայերեն տարբերակի ցուցադրությունը:
Ֆիլմը պատմում է Ուկրաինայում ապրող և ստեղծագործող հայազգի հանրաճանաչ կինոռեժիսոր Ռոման Բալայանի կյանքի և ստեղծագործական ուղղու մասին:
Ռոման Բալայանը հեղինակ է նորարարական ֆիլմերի, որոնք ակնհայտ յուրօրինակ մեկնաբանություններ ունեն, ինչպես նաև ստեղծել է ռուս դասական գրականության մի շարք գործերի էկրանավորումներ: Նրա «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմը նոր հայացք էր մարդուն և ոչնչացրեց սովետական մարդու վերաբերյալ մինչ այդ գոյություն ունեցող բոլոր կարծրատիպերը:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ևս կազմակերպում է «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» վավերագրական ֆիլմի ցուցադրություն, որը կկայանա մայիսի 25-ին, Կինոյի տանը, Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դահլիճում, ժ. 18:00 – ին: