
«Հովիկ Աբրահամյանն ամենամեծ ընտրակեղծարարն է» (տեսանյութ). «Ա1+»

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ամենամեծ ընտրակեղծարարն է։ «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ «Որպես ՀՀԿ շտաբի ղեկավար՝ նա երկու համամասնական ընտրությունների կեղծարարության պատասխանատուն է եւ կազմակերպիչը։ Հայաստանում չկա ավելի լավ կազմակերպիչ, քան Հովիկ Աբրահամյանն է։ Բարձր վարպետության հետ ես առնչվել եմ 2007 թ-ին, երբ նա Տարածքային կառավարման նախարարն էր»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը։
Նրա խոսքերով՝ այս կառավարությունից ոչինչ սպասել չի կարելի, քանի որ այն օլիգարխիկ կառավարություն է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: