
Շավարշ Քոչարյանը ավելացնելու բան չունի Նալբանդյանի մեկնաբանությանը

«Ամերիկացի համանախագահի հայտարարությունը մեկնաբանել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ես ավելացնելու բան չունեմ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նա հավելեց, որ եղել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահողների հայտարարությունը զինադադարի 20-ամյակի հետ կապված, որտեղ կրկին վերարտադրվել է Լակվիլայում կատարված հայտարարությունը, որտեղ հանրությանն են մատուցվել (մինչ այդ գաղտնի էր) միջազգային իրավունքի 3 հիմնարար սկզբունքները, որոնց վրա պետք է կարգավորվի Ղարաբաղյան հակամարտության խնդիրը և 6 կետերը:
Փոխնախարարն ուշադրություն հրավիրեց նրան, որ 3 համանախագահների հայտարարության մեջ բառացի կրկնվում է այն, ինչ եղել է Լակվիլայում: