Բաժիններ՝

Ինչպես պետք է լուծել «ձևով՝ մեր, բովանդակությամբ՝ ուրիշի քաղաքացու» հարցը

ՀՀ օրենքով սահմանված է, որ ՀՀ քաղաքացին անձամբ իր փաստաթղթով պետք է ներկայանա այլ երկրի դեսպանատուն՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար, սակայն ՌԴ-ում քաղաքացիներն անձամբ չեն ներկայանում դեսպանատուն, միայն փաստաթղթերն ու ծանուցագիրն են ուղարկում: Այս մասին այսօր Աժ արտահերթ նիստում «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Նա հարցադրում արեց՝ օրենքը կարգավորո՞ւմ է, որ անունով մեր, բայց բովանդակությամբ ուրիշների քաղաքացիներին ռեգիստրում հաշվառումից հանենք:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ ձևական հրաժարվելով, ճնշող մեծամասնությունը պահպանում է երկքաղաքացիությունը. «Դա խորքային խնդիր է, սրա հետ կապ չունի, և պետք է մտածել, թե ինչպես հասունացած հարցը լուծել»: Ըստ նրա՝ գուցե դա միջպետական պայմանագրի խնդիր է, բայց այնտեղ էլ այլ նրբերանգներ կան:

«Ձևով մերը, բովանդակությամբ ուրիշի քաղաքացին, ազնիվ խոսք, մերը չի: Մենք այս հարցը պետք է լուծենք»,- նկատեց Հ.Հակոբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս