«Ո՞նց կարող է Մարտի 1-ի զոհը հիմա փաթաթված ման գա Մարտի 1-ի սպանողի հետ». aravot.am
Ինչպե՞ս կմեկնաբանեք քառյակի՝ վերջին շրջանի գործունեությունն ու հաջողությունները, ինչպես իրենք են վստահեցնում՝ վարչապետի փոփոխությունը հենց քառյակի հաջողություններից էր: Aravot.am-ի այս հարցին ՀԱԿ-ի նախկին անդամ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը պատասխանել է. «Ծիծաղելի է: Ի՞նչ է փոխվել: Իրենք չգիտե՞ն, որ վարչապետ փոփոխելով՝ բան չի փոխվում: Եթե կա ԱԺ մեծամասնություն, կա նախագահ՝ իրենց ծրագրերով…Դա իրենք չփոխեցին, էդ իշխանությունը փոխեց, որ խոսելու տեղ չլինի մի կես տարի: Մի խումբ մարդկանց ուղարկեցին, մի խումբ մարդկանց բերեցին նստացրեցին այնտեղ: Դա հաջողությո՞ւն է, ծիծաղելի է:
Իրենք ինձնից լավ գիտեն, որ դա ոչ մի նշանակություն չունի: Բայց ձեւ անել, որ իրենք ինչ-որ հաղթանա՞կ են տանում: Իրենք չե՛ն կարող հաղթանակ տանել, որովհետեւ իրենք շատ շուտվանից ժողովրդի շահերը չեն ներկայացնում: Ո՞նց կարող է Մարտի 1-ի զոհը հիմա փաթաթված ման գա Մարտի 1-ի սպանողի հետ: Առաջին պահանջատերը Մարտի 1-ի Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: Ի՛նքն էր առաջինը, հետո նոր մյուս քաղաքական ուժերը՝ 18, որոնք միավորվել են: Ինքն առաջինն է հրաժարվել դրանից, ո՞ւմ հետ է ընկերություն անում, ով կրակե՞լ է երեկ իր վրա: Իրա՛ վրա են կրակել, ի՛ր արյունն են թափել, ո՞նց կարելի է դա մոռանալ եւ մտածել, որ այդ մարդկանց հետ՝ երեկվա մարդասպանի հետ էսօր ուզում է ինձ լավություն անել: Պետք չի, չեմ ուզում, ի սեր Աստծո: Վստահ եմ, լավ բան չի լինելու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: