
Բանակցում են հայաստանցի միգրանտների համար արտոնյալ պայմաններ ստանալու հարցի շուրջ. «Ազատություն»

Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանի խոսքով՝ եթե ռուսական կողմի հետ բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, հայաստանցիներն ավելի հեշտությամբ աշխատանք կգտնեն ռուսաստանյան աշխատաշուկայում: «Եթե մենք մեկ ամիս առաջ էլ ունենանք այդ խաղի կանոնները մեր միգրանտների համար, հազարավոր մեր քաղաքացիներ մեկ ամիս շուտ կօգտվեն դրանից: Եթե հիմա մեր քաղաքացին Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքի համար առանձին բյուրոկրատական ընթացակարգով պետք է թույլատվություն, փաստաթղթեր, պետական տուրք, հոգեմաշ գործունեություն… այդ ամբողջ համակարգը դուրս է գալիս: Աշխատաշուկան լրիվ բացվում է: Այսինքն Հայաստանի քաղաքացին համահավասար է աշխատանք գտնելու առումով Ռուսաստանի քաղաքացուն»,- «Ազատության» հետ զրույցում աել է Գ. Եգանյանը: