Էրդողանն ու Մերկելը քննարկել են Ուկրաինայի հարցը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մայիսի 24-ին Քյոլն մեկնելուց առաջ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հեռախոսազրույցը տևել է մոտ 35 րոպե:

Հեռախոսազրույցի ժամանակ Մերկելն ափսոսանք է հայտնել Սոմայի ածխահանքում տեղի ունեցած աղետի կապակցությամբ և վերստին իր ցավակցություններն է հայտնել Էրդողանին:

Հեռախոսազրույցի ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում է գտնվել Ուկրաինայում տիրող իրավիճակը: Նրանք անընդունելի են որակել Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողությունները:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հարցազրույց է տվել Passauer Neue Presse-ին, որում և «չափավորության» կոչ է արել Էրդողանին:

Տեսանյութեր

Լրահոս