Բաժիններ՝

Ստամբուլում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ցուցարար է զոհվել

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ զոհվել է նրա մասնակիցներից մեկը: Ոստիկանները կրակ են բացել ցուցարարների վրա՝ նրանց ցրելու համար, և ռետինե գնդակներից մեկը դիպել է ցուցարարներից մեկի գլխին:

Բողոքի ակցիային մասնակցել է մոտ 20 մարդ: Բողոքի ակցիայի անցկացումը կապված է եղել մայիսի 13-ին Սոմայի ածխահանքում տեղի ունեցած աղետի հետ, ինչի հետևանքով զոհվել էր 301 և տուժել էր 486 մարդ:

Ցուցարարներն այրել են մի քանի մեքենա, այդ թվում նաև ոստիկանական մեքենաներ: Ցուցարաները շարունակ վանկարկել են «Սոմա» և «Բերքին Էլվան» անունները:

Հիշեցնենք, որ Բերքին Էլվանը Ստամբուլի «Գեզի» այգու համար բողոքի ակցիաների 8-րդ զոհն է, ով մահացավ այս տարվա մարտին՝ 269 օր կոմայի մեջ մնալուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս