Հեռախոսների արտադրության մեջ օգտագործվում են այնպիսի մետաղներ, ինչպիսիք են՝ նիկելը և քրոմը, որոնք կարող են դառնալ սուր ալերգիաների պատճառ:
«Դեսպան Ուորլիքի խոսքում հիշատակված բոլոր 6 կետերն էլ հավասարապես կարևոր են: Այդ կետերից որևէ մեկը մյուսի համեմատ առանձնակի չի շեշտադրվում: Եթե այս կետերի վրա հիմնված համաձայնություն կայանա, ապա առավել անվտանգ ու բարեկեցիկ իրավիճակից կշահեն բոլոր կողմերը»:
Ժամը 22:30-ի սահմաններում Բագրևանդ փողոցում Աֆինա հարսանյաց սրահի հարևանությամբ բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 OS 674 համարանիշի և Երևան քաղաքի Ջուղայի փողոցի բնակիչ 38-ամյա Սեպուհ Ապիկյանի վարած մոտոցիկլը:
«Հուսով եմ՝ դուք դրանք չեք գնում։ Չէ՞ որ վաճառված յուրաքանչյուր էլեկտրամոբիլ ինձ վրա արժենում է 14 հազար դոլար»,- հայտարարել է Մարկիոննեն։
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին վաղը՝ որպես ընտրող, իր դիմում- պահանջն է ներկայացնելու ԱԺ ՀԱԿ պատգամավորական խմբի ղեկավար Լեւոն Զուրաբյանին՝ ակնկալելով ողջամիտ ժամկետում ստանալ հրապարակային պատասխան-հաշվետվություն ՀԱԿ պատգամավորական խմբակցության գործունեության վերաբերյալ։
Ոչնչից չեմ հիասթափվել: Ճիշտ է, առաջին այցիս ժամանակ հայերի հետ գրեթե չեմ շփվել, բայց հաջորդ այցելության ժամանակ համոզվեցի, որ նրանք նույնպես այնպիսին են, ինչպիսին պատկերացնում էի և ուզում էի նրանց տեսնել: Միայն նորակառույց շենքերը չեմ հավանում: Ըստ ինձ՝ հայկական հին ճարտարապետական շենքերն ավելի գեղեցիկ են:
Մի սնվեք չափից շատ սպիտակուցային և ճարպային սննդով: Շատ սպիտակուցներ է պարունակում միսը: Այն մեծ էներգիա է պահանջում մարսողության համար, որը կարող է խաթարել քունը: Երեկոյան օգտագործեք սպիտակուց, բայց չափավոր: Նույնը վերաբերվում է ճարպային սննդին:
Մայիսի 23-ին, ժամը 18.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի հարակից դաշտում կայծակից զոհվել է հովիվ Ջ. Ջ.-ը (ծնվ. 1961թ.):
Մայիսի 22-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց ՄԼ 320» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ազատավան գյուղի սկզբնամասում բախվել է «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենայի:
Իշխանությունների հապշտապությունը` առանց հասարակական քննարկումների, քանդակագործի մրցույթի եւ նախագծի հավանության որոշվել է ուղղակի տեղադել Անաստաս Միկոյանի` Մոսկվայի գերեզմանի մահարձանի կրկնօրինակը եւ «ժամանակ չվատնել», շատերի համոզմամբ պատահական չէ:
Երևան Ջուր ՓԲԸ տնօրինությունը որոշում է ընդունել պատահարի արդյունքում տուժած բոլոր 362 բաժանորդներին գործող կարգի համաձայն փոխհատուցել թերի մատակարարված ջրի գումարի քառապատիկի չափով:
«Մի քանի ժամ շարունակ հակառակորդը կրակում էր մեր գյուղի ուղղությամբ, կրակում էին, բայց ոնց որ գնդակները չէին հասնում մեր գյուղ, մենակ մինը ոնց որ թե հասել էր, էն էլ, փառք Աստծո, ոչ մեկին բան չի եղել, մենակ կպել էր կտուր էր ծակել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ՀՀ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի գյուղապետ Գագիկ Աբազյանը: […]
Մայիսի 22-ին, ժամը 18.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա և դիմել փախուստի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ երկրի Սինձյան նահանգի Ուրումչի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ:
Տուն-ինտերնատում կինն ապրում է արդեն 10 տարի, այսօր սենյակը կիսում է իրաքահայ կնոջ հետ, ով նրա մասին խոսում է բավականին հարգալից, Քնարիկ տատին նկարագրում որպես լավ ու բարի կնոջ:
Գագիկ Եգանյանը դժվարացել է նշել, թե երբ դրանք կվավերացվեն, քանի որ երկկողմ բանակցային գործընթաց է ընթանում, բայց հավելել է, որ թե հայկական, թե ռուսական կողմերը շահագրգռված են, որ դա լինի հնարավորինս սեղմ ժամկետներում։
Հաճախորդների սպասարկման բարելավման և մասնաճյուղերի աշխատանքի օպտիմալացման նպատակով, Յունիբանկի մասնաճյուղերը փուլ առ փուլ անցում են կատարում «մեկ պատուհանի» սկզբունքով հաճախորդների սպասարկմանը:
Այսօր՝ մայիսի 23-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 414.25 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 414 դրամը։
Մայիսի 23-ին Երևանում տեղի ունեցան խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև, որոնք նվիրված էին Հյուսիսային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին:
Նախկին քննիչը` մի շարք մեղադրանքներով:
«Շատ եմ կարոտում նրան, ամեն շաբաթ օրերն եմ հաշվում, թե հայրիկս երբ է գալու, մեզ տանի տուն, որ տեսնեմ քույրիկս ինչքան է մեծացել: Մի քիչ էլ որ մեծանա, մեզ հետ գիշերօթիկ ենք բերելու: Մամայիս էլ եմ շատ կարոտում: Ես ու եղբայրս ապրում ենք գիշերօթիկ դպրոցում, որտեղ եւ սովորում ենք, եւ գիշերում, մեր տան պայմանները լավը չեն, ստեղ ավելի լավն են, բայց մեր տունը մենք ավելի շատ ենք սիրում»:
ՀՀ ԿԲ վերանայել է 2014 թվականին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ նվազման ուղղությամբ. այն կկազմի 4.1-4.8%։ Այս մասին նշվում է ԿԲ 2014թ. երկրորդ եռամսյակի գնաճի հաշվետվության մեջ։
Մայիսի 23-ին, ժամը 18.00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 78 տրանսպորտային միջոց. 26-ը` Երևանում, որոնցից 3-ի վարորդները` անչափահաս, 52-ը` մարզերում, որոնցից 18-ի վարորդները` անչափահաս:
Մայիսի 22-ին, ժամը 21.50-ին, Աբովյան քաղաքի Երևանյան խճուղում գործող բենզակայանի մոտ տեղի ունեցած կրակոցներից հետո փախուստի դիմած Վարդան Հարությունյանը հայտնաբերվել և ձերբակալվել է: Այս մասին քիչ առաջ տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից:
«Ես ինֆորմացիա ստացա, որ իմ ընտանիքին պատկանող «Երազ» մակնիշի ավտոմեքենայի վրա ծաղկեպսակ է կպցված եղել ամսի 5-ի գիշերը: Ամսի 6-ին էլ իմ դատն է եղել: Եվս մեկ անգամ իշխանությունները փաստում են և ապացուցում են, որ այս ամենը պատվեր է: Ես որ մեկից ոչ մի բան չունեմ վախենալու, և մենք հայ ժողովրդի համար, մեր պետության համար, որը կործանման եզրին է… Այստեղ խնդիրը ես չեմ, խնդիրը մեր ժողովուրդն ու մեր պետությունն է, որ մեր ազգի կեսը չի հասկանում, որ կորցնում ենք»:
«Շատ դրական եմ գնահատում, ես համարում եմ, որ եթե ցանկություն և պատրաստակամություն կա կիսվելու, խորհրդակցելու, խորհուրդ հարցնելու, շփվելու, դա խոհեմության և փորձառության նշան է: Դա լավ նշան է»
ԲՄՎ-ի «գնորդը» մեքենան փորձարկելու պատրվակով` դիմել էր փախուստի:
Մայիսի 24-28-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Գեղեցիկ ու ջերմ այս օրվա առթիվ շնորհավորում եմ նաև շրջանավարտների ծնողներին: Աստած տա ձեր զավակների հետ կապված նպատակներն ու իղձերն իրականություն դառնան: Խորին հարգանքով ու խոնարհումով շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին, վաստակաշատ մանկավարժներին, ովքեր մեծ նվիրումով սերունդ են կրթում, դաստիարակում և մեծ կյանք ճանապարհում:
«Ինքս 30 տարվա ոստիկան եմ եղել և կարող եմ ասել, որ շատ քիչ օրենսդրական ակտեր, օրենքներ կան ոստիկանության վերաբերյալ, որ պետք է գաղտնի լինեն: Ընդունում եմ, իհարկե, այն, որ յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները: Շատ երկրներում ոստիկանության աշխատակիցների թիվը գաղտնի չէ: Ավելին, գաղտնի չէ նաև ոստիկանության բյուջեն և այն, թե ինչպես է այն ծախսվում: Եվ դա արվում է հանրային թափանցիկության համար: Կան որոշ ծառայությունների ցուցակներ, որոնք նպատակահարմար չեն բացահատելու համար: Դա արվում է հանրության վստահությունն ու հավատը ձեռք բերելու համար»: