Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում՝
Մայիսի 23-27-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Քամին հարավ-արևելյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 23-25-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա՝ 2-4 աստիճանով:
Երևանում `
Մայիսի 23-27-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Երևանի մայիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 33.40C (1995թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 7.80C (1991թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 18.80C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն