Գերմանիան կոչ է արել Եվրոպային չհրաժարվել Մոսկվայում բանակցությունների Պուտինի հրավերից. Le Monde
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ եվրոպական երկրները չպետք է մերժեն Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ բանակցություններ անցկացնել ՌԴ մայրաքաղաքում։
«Մոսկվայի հրավերից հրաժարվելը բացարձակապես անտեղի ազդակ կլիներ», – ընդգծել է գերմանական պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Le Monde-ի տվյալներով՝ նոյեմբերի 19-ին Շենչժենում Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահը եվրոպական պետությունների ներկայացուցիչներին հրավիրել է Մոսկվա՝ ուկրաինական հակամարտության ավարտից հետո Եվրոպայում անվտանգության ապագա ճարտարապետությունը քննարկելու համար։

