Բաժիններ՝

Ճոպանուղին դադարեցրել է աշխատանքը

Ankyun3.am-ը գրում է. Ալավերդու ճոպանուղին մի քանի օր է՝ չի աշխատում։ Ճոպանուղու գլխավոր մեքենագետ Ավետ Թամազյանը տեղեկացրեց, որ կայծակի հետևանքով վնասվել է ճոպանուղու ոչ միայն գլխավոր շարժիչը, այլ նաև հաստատուն հոսանքի գեներատորը:

Գլխավոր շարժիչն անմիջապես փոխարինվել է պահեստայինով, սակայն գեներատորի անսարքությունը վերացնել չի հաջողվել:

Այս պահին աշխատանքներ են տարվում հաստատուն հոսանքի գեներատորի անսարքությունը վերացնելու ուղղությամբ: Ճոպանուղին անհայտ ժամանակով դադարեցրել է իր աշխատանքը, աշխատակիցները հարկադիր պարապուրդի մեջ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս