1000 խոշոր հարկատուներից 790-ը գրանցված է Երևանում։ Ընկերությունների քանակով երկրորդ տեղում Կոտայքի մարզն է` 52 ընկերություն, երրորդում` Արարատի մարզը` 31 ընկերություն։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը զբաղեցնում է 23.1 հազար հա տարածք, որի պահպանությունն իրականացնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ը:
ՆԱՏՕ-ն մշտապես ու կանոնավորապես գնահատում է Վրաստանի առաջընթացը՝ հենվելով երկու հարցի վրա:
2014 թ. ապրիլի 30-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Բեկթաշյանի, շարունակվեց ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի ներկայացրած դիմումի քննությունը: Հիշեցնենք, որ այդ դիմումով Հ. Պետրոսյանի ներկայացուցիչները պահանջել են թիվ 62202513 քրեական գործով Հ. Պետրոսյանին ճանաչել դատավարության կողմ, վերացնել քրեական գործով վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի 2013 թ. դեկտեմբերի 10-ի որոշումը, պարտավորեցնել վերջինիս՝ տրամադրելու կարճված գործի նյութերի պատճենները:
Զեկույցի համաձայն, աշխարհում մամուլի ազատությունը նվազել է վերջին տասնամյակի նվազագույն մակարդակի:
Ապրիլի 30-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Ա. Սարգսյան փողոցից բերման են ենթարկել 1947 թ. ծնված Սերյոժա Հ.-ին:
Շարմազանովի հայտարարությունը կարծես թե որոշ բացահայտումներ է անում այդ համաձայնությունների բովանդակության մասին: Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը դառնում է ժառանգորդ, Հանրապետական կուսակցությունը մնում է «իշխող» մոտակա 10 տարում, Քոչարյանը չպետք է վերադառնա: Սերժ Սարգսյանը փուլառփուլ իշխանությունը հանձնում է Հանրապետականի կոլեկտիվ կառավարմանը: ԲՀԿ-ն պաշտպանում է սահմանադրության փոփոխությունը: Եթե դա այդպես չէ, ԲՀԿ-ն պետք է հստակ բացատրի ԱԺ նախագահի ընտրությանը մասնակցելու դրդապատճառները:
Մասնավորապես, ծխողներին մոլորեցրել են գովազդի ժամանակ հնչած «թեթև սիգարետներ» և «խեժի ցածր պարունակություն» տերմինները:
«Տիգրան Նազարյանը Տիգրան Նաղդալյանի քառասունքի օրը Միացյալ Նահանգներից ուշագրավ հայտարարություն արեց եւ հասկացրեց, թե Ռոբերտ Քոչարյանի եւ Նաիրի Հունանյանի հեռախոսազրույցը չէր կարող չձայնագրվել:
«Դա իրենց ցանկությունն է, երևի կարոտախտով են հիշում սովետական շրջանը, երբ միակուսակցական համակարգ էր: Բայց չեմ կարծում, որ հնարավոր է վերադարձ անցյալին: Ավելի, քան վստահ եմ, որ մեր երկիրը, միևնույն է, ապագայի ճանապարհով է գնալու, և այդ ապագան մեր ժողովրդից ոչ մի հանրապետական չի կարող խլել»,- արձագանքելով Էդուարդ Շարմազանովի երեկվա հայտարարությանը՝ ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Պարզվում է` հիմնարկի անցած տարվա ծախսերում չարաշահումներ իրոք եղել են, և դրանք արդեն իսկ կառավարության որոշմամբ հաստատված փաստ են:
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գյուղերից մեկում գտնվող պարտք ու պահանջի հարցի շուրջ վիճաբանել է համագյուղացի կնոջ հետ, որի ընթացքում, վերջինիս ապօրինաբար կյանիքից զրկելու դիտավորությամբ, իր ձեռքում եղած պոլիէթիլենային տարայի մեջ եղած բենզինը լցրել է կնոջ վրա: Այնուհետև նա իր գրպանից հանել է լուցկին, և ձորձելով վառել այն, նետել է կնոջ վրա և այրելու միջոցով սպանել նրան:
ԱՄՆ-ն տնտեսական առաջատարությունն աշխարհում պահպանում է 1872 թվականից, երբ ամերիկյան տնտեսությունը գերազանցեց բրիտանականին:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:
Ապրիլի 30-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 33-ամյա մի կին և հայտնել, որ աշխատանքի վայրում իր պայուսակից գողացել են 10.000 դրամ:
Կեցցե՛ Պուտինը, կեցցե՛ Մաքսային միությունը․ երթ Երևանի փողոցներով:
Նոր վերջնաժամկետ է սահմանվել 2014 թվականի հունիսի 30-ը:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:
Թեև օրը տոնական է ու պաշտոնապես ընդունված որպես ոչ աշխատանքային, սակայն Գյումրիում այն վաղուց է կորցրել իր խորհուրդն ու իմաստը:
Նախարար Ալասանիայի ուղերձը հստակ էր:
Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Անկախ արհմիությունների դաշնության ղեկավար Միխայիլ Շմակովը:
Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել է, թե ապրիլի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո Հայաստանում ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ: Նրա խոսքով` գալիք տարիներին Հանրապետականի ձայնն է որոշիչ լինելու հայաստանյան քաղաքական գործընթացներում, իսկ պետության կառավարման ղեկին հասնելու հիմնական ճանապարհը Հանրապետական կուսակցությունն է:
Երկրում բացարձակ տիրապետության է հասել օլիգարխիան, որն էլ հանդիսանում հիմնական աշխատատեղ ապահովողը: Վերացման եզրին է փոքր և միջին բիզնեսը, օլիգարխներին պատկանող ձեռնարկություններում չեն պաշտպանվում շարքային պաշտոններ զբաղեցնողների տարրական իրավունքները, չկան աշխատանքային պայմանագրեր, մարդիկ կարող են գործազուրկ դառնալ միայն իրենց վերադասի քմահաճույքով:
Անջատողականները պատռել են պետական դրոշը:
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Տանիքի պոկվելու հետևանքով տապալվել է նաև էլեկտրասյունը և նշված հատվածում ներկա պահին էլեկտրամատակարարումը խափանվել է:
lorinews.am-ի փոխանցմամբ` վանաձորցիներին այսօր հեթական «անակնկալն» էր սպասվում խանութներում: Առավոտյան արդեն պարզ դարձավ, որ հացի գինը նորից թանկացել է ևս 20 դրամով: Վաճառողուհիները, որոնք հասկանալի պատճառներով չցանկացան ներկայանալ, միայն նշեցին, որ թանկացման վերաբերյալ հաց արտադրողները որոշում էին կայացրել դեռ ամիսներ առաջ, սակայն չգիտես ինչու իրենց այդ նպատակները իրականություն դարձրեցին հիմա: Ի դեպ, հատկանշականն այն է, […]
Դա տեղի է ունեցել Ռաուլ Միրկադիրովի կալանավորման արդեն իսկ հաջորդ օրը:
Այսօրվա Հայաստանում և մեր իրականության մեջ ամեն ինչ գլխիվայր է շրջվել, երբ հերիք չէ, որ աշխատավոր մարդիկ պայքարում են իրենց օրվա հացի փողը վաստակելու կամ ծնողների և իրենց ընտանիքի անդամների առողջության համար, մնացած մասն էլ այստեղ աշխատանք չի գտնում կամ այնքան ցածր է վարձատրվում, որ աշխատանքի կարոտով մեկնում է Հայաստանից:
Ապրիլի 23-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Ազատի և Համոյի կողմից սպառնալիքի միջոցով Ա. Ֆ.-ից 1100 ԱՄՆ դոլար պահանջելու մասին: