Բաժիններ՝

Վանաձորում հացը թանկացել է 20 դրամով. lorinews.am

lorinews.am-ի փոխանցմամբ` վանաձորցիներին այսօր հեթական «անակնկալն» էր սպասվում խանութներում: Առավոտյան արդեն պարզ դարձավ, որ հացի գինը նորից թանկացել է ևս 20 դրամով:

Վաճառողուհիները, որոնք հասկանալի պատճառներով չցանկացան ներկայանալ, միայն նշեցին, որ թանկացման վերաբերյալ հաց արտադրողները որոշում էին կայացրել դեռ ամիսներ առաջ, սակայն չգիտես ինչու իրենց այդ նպատակները իրականություն դարձրեցին հիմա:

Ի դեպ, հատկանշականն այն է, որ ալյուրը, սակայն, խանութներում չի թանկացել: Թե ի՞նչն է իրականում թանկացման պատճառը, նույնիսկ վաճառողուհիները չգիտեն: Գուցե պատճառներից մեկն էլ երկրում տիրող ներքաղաքական իրավիճակն է ու ասենք, սա նորաստեղծ կառավարության առաջին, բայց հաստատ ոչ վերջին անակնկալն է ազգաբնակչությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս