
Վստահ եմ, որ ՆԱՏՕ-ն կդիտարկի Վրաստանում ՀՀՊ համակարգեր տեղակայելու հարցը. Ափաթուրայ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայն այսօր մեկօրյա այցով ժամանել է Թբիլիսի:
Ափաթուրայը մեկնաբանել է Վրաստանում ամերիկյան ՀՀՊ-ի համակարգեր տեղակայելու անհրաժեշտության մասին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հայտարարությունը, որը նա ավելի վաղ արել էր Վաշինգտոնում.
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը խոստացել է, որ այդ ուղերձը կփոխանցի դաշնակիցներին: Կարևոր է ընդգծել, որ ՆԱՏՕ-ն չունի սեփական պաշտպանական համակարգեր, իսկ նրա դաշնակիցներն ունեն:
Դաշինքը մշտապես կարող է աջակցել դրա կազմակերպմանը, ինչպես որ դա Սիրիայի հակամարտության ընթացքում տեղի ունեցավ Թուրքիայի հետ: Նախարար Ալասանիայի ուղերձը հստակ էր, վստահ եմ, որ ՆԱՏՕ-ն կդիտարկի այն»: