Ադրբեջանում խուզարկել են «Զերկալո» թերթի խմբագրությունը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արդեն 10 օր է, ինչ դատախազության քննիչները խլել են «Զերկալո» թերթի խմբագիր, Ադրբեջանի լրագրողների միության նախագահ Էլչին Շիհլիի համակարգիչը, որում պահվում էր թերթի բազմամյա ողջ արխիվը:
Շիհլին գործակալությանը հայտնել է, որ դա տեղի է ունեցել Ռաուլ Միրկադիրովի կալանավորման արդեն իսկ հաջորդ օրը. «Խմբագրություն ժամանած դատախազության աշխատակիցները Ռաուֆ Միրկադիրովի մասին երկար հարցաքննել են թերթի բոլոր աշխատակիցներին, ապա իրենց հետ տարել են նրան առնչվող բոլոր փաստաթղթերը»: