Բաժիններ՝

Հոկտեմբերի 27-ի գործով մահացած վկան համոզված էր, որ Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի միջև հեռախոսազրույցը ձայնագրվել է. shamshyan.com

Հոկտեմբերի 27-ի գործով առանցքային վկա՝ Հ1-ի նախկին թղթակից Նաիրի Հունանյանի ընկերը՝ Տիգրան Նազարյանը, մինչեւ մահանալը հայտարարել է, թե հնարավոր չէ, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Նաիրի Հունանյանի միջև հեռախոսազրույցը ձայնագրված չլինի:

Այս մասին shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ով այն տարիներին «Օրրան» թերթում հրապարակումներ է արել «Հոկտեմբերի 27»-ի թեմայով:

Վերջինիս խոսքով՝ Տիգրան Նազարյանը Նաիրի Հունանյանի երբեմնի ընկերն է եղել, ով լավատեղյակ է եղել նրա կապերի եւ այլ գործունեության մասին:

«Տիգրան Նազարյանը Տիգրան Նաղդալյանի քառասունքի օրը Միացյալ Նահանգներից ուշագրավ հայտարարություն արեց եւ հասկացրեց, թե Ռոբերտ Քոչարյանի եւ Նաիրի Հունանյանի հեռախոսազրույցը չէր կարող չձայնագրվել: Նա Հայաստանից իր հեռացումը համարեց աքսոր՝ սույն գործի հետ կապված: Նաեւ տվել էր ԱԱԾ-ի 2 աշխատակիցների անուններ, ովքեր բառացիորեն իրեն սպառնացել էին, եթե վերջինս վերադառնար Հայաստան»,- ավելացրել է Ստյոպա Սաֆարյանը:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս