Բաժիններ՝

Ռուսաստանում մայիսմեկյան տոնական միջոցառումներին մասնակցել է ավելի քան 2.5 միլիոն մարդ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում մայիսմեկյան տոնական միջոցառումներին մասնակցել է ավելի քան 2.5 միլիոն մարդ:

Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Անկախ արհմիությունների դաշնության ղեկավար Միխայիլ Շմակովը: Նա խոստացել է առավել ճշգրիտ թվեր ներկայացնել իրեր անց:

Շմակովը մանրամասնել է, որ Մոսկվայում անցկացված միջոցառումներին մասնակցել է ավելի քան 100.000 մարդ: Շմակովի խոսքերով՝ այդ միջոցառումների ժամանակ հնչեցվել են ինչպես հին կարգախոսներ, այնպես էլ դրանց նորացված տարբերակները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս