Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզի բնակիչը բենզինը լցրել է համագյուղացի կնոջ վրա, փորձել վառել նրան. տղամարդը կալանավորվել է

Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գյուղերից մեկում գտնվող պարտք ու պահանջի հարցի շուրջ վիճաբանել է համագյուղացի կնոջ հետ, որի ընթացքում, վերջինիս ապօրինաբար կյանիքից զրկելու դիտավորությամբ, իր ձեռքում եղած պոլիէթիլենային տարայի մեջ եղած բենզինը լցրել է կնոջ վրա: Այնուհետև նա իր գրպանից հանել է լուցկին, և ձորձելով վառել այն, նետել է կնոջ վրա և այրելու միջոցով սպանել նրան: Սակայն, հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել: Երբ նա փորձել է լուցկին վառել և նետել կնոջ վրա, վիճաբանությանը ներկա գտնվողները բռնել են նրան և կանխել նրա այդ գործողությունը:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդված): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս