Բաժիններ՝

Արտակարգ իրավիճակ Երևանում. ուժեղ քամին Արաբկիրում պոկել ու տապալել է տան տանիքն ու էլեկտրասյունը. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` քիչ առաջ Երևանում տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քամին ամբողջովին պոկել և գետնին է տապալել Սևքարեցի Սաքոյին պատկանող թիվ 57 տան տանիքը:

Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Տանիքի պոկվելու հետևանքով տապալվել է նաև էլեկտրասյունը և նշված հատվածում ներկա պահին էլեկտրամատակարարումը խափանվել է:

Դեպքի մասին տեղեկացվել է արդեն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն, սակայն մինչ այդ պահը դեռ ոչ ոք չի բարեհաճել ժամանել նշված վայր: Կատարվածի մասին բնակիչները նաև տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայություն, որտեղից էլ պատասխանել են անգիր արած արտահայտությամբ. «Քաղաքում նմանատիպ դեպքեր շատ կան, հերթով գալիս ենք»:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս