Բաժիններ՝

Պուտինն ու Մերկելը քննարկել են Ուկրաինայի հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն ու Մերկելը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը: Պուտինը հայտարարել է, որ գլխավորն Ուկրաինայի հարավ-արևելյան մարզերից զորքերի դուրս բերելն է, բռնությունների դադարեցումն ու անհապաղ երկխոսություն սկսելը:

Պուտինն ու Մերկելն ընդգծել են Ուկրաինայում ամենուրեք ԵԱՀԿ-ի միջնորդական պոտենցիալի առավելագույն գործարկման կարևորությունը: Պուտինն ու Մերկելը պայմանավորվել են մոտ ժամանակներս ունենալ ևս մեկ հեռախոսազրույց:

Հիշեցնենք, որ Անգելա Մերկելն այսօր մեկնում է ԱՄՆ: Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մերկելի հետ հանդիպման ժամանակ փորձելու է հասնել նրան, որ Գերմանիան ավելի մեծ ճնշում գործադրի Ռուսաստանի վրա՝ կապված Ուկրաինայի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս