Ռուսաստանը MAP ստանալու հարցում չի կարող խանգարել Վրաստանին. Ափաթուրայ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն այսօր ընդունել է Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրային:
Հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ափաթուրային հարցրել են, թե ինչն է Վրաստանի համար MAP (գործողությունների պլան) ստանալու հարցում հանդիսանում գլխավոր խոչընդոտ՝ Ռուսաստանի ցանկությունը՞, թե՞ ՆԱՏՕ-ի անդամ խոշոր երկրների միջև անհամաձայնությունը:
Ի պատասխան՝ Ափաթուրայը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող անել որևէ բան, որը կխաթարի 2008 թվականին Բուխարեստում ՆԱՏՕ-ի ստանձնած պարտավորությունը (որ Վրաստանն անդամակցելու է ՆԱՏՕ-ին).
«Մենք Բուխարեստում որոշում ենք ընդունել, և դրանից հետո մենք մշտապես խոսում ենք այդ մասին: Ռուսաստանի հայտարարությունները չեն կարող ազդել մեր որոշումների վրա: Նա չունի վետո կիրառելու հնարավորություն:
ՆԱՏՕ-ն մշտապես ու կանոնավորապես գնահատում է Վրաստանի առաջընթացը՝ հենվելով երկու հարցի վրա. բարեփոխումներ և միջազգային հարաբերություններում Վրաստանի ներդրում»: