Եկամուտի աճը պայմանավորված է օպերացիոն ծախսերի կրճատմամբ: AP-ի հասույթի ծավալը 2013 թ. նվազել է 4% -ով` մինչեւ 596 մլն դոլարով, ինչը հիմնականում պայմանավորված է նրանով, որ գործակալության բաժանորդների թվում նվազում է թերթերի քանակը:
2014թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 0.2% և 0.1% գնանկում: Այս փաստն արձանագրել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գտնվելու վայրի մասին տարբեր լուրեր են շրջանառվում: Որոշ աղբյուրներ նշում են, որ նա Հայաստանում է, մյուսները՝ որ նա գտնվում է Իսպանիայում, որտեղ առանձնատուն ունի: Նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչները, սակայն, 168.am-ին տեղեկացրեցին, որ Սարգսյանը գտնվում է Չինաստանում:
ՀՀ կառավարությունը մտադիր է մայիսի 12-ին արտահերթ նստաշրջան հրավիրել, որի ընթացքում էլ կներկայացնի իր գործունեության ծրագիրը: Ըստ Սահմանադրության 74-րդ հոդվածի, կառավարությունն իր ձևավորումից հետո 20 օրվա ընթացքում ԱԺ է ներկայացնում գործունեության ծրագիրը, որը հաստատվում է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելի կողմ քվեարկությամբ:
Ըստ նախնական տվյալների` զինված անձինք Մայդանի ինքնապաշտպանության ներկայացուցիչներ են, որոնք կառավարությունից պահանջում են պաշտոնանկ անել Պետական պահպանության ծառայության ղեկավար Վալերի Գելետեյին:
1000 ընկերություններից 790-ը գրանցված են Երևանում (համեմատության համար նշենք, որ Տավուշի մարզը ցանկում ներկայացված է 2 ընկերությամբ)։
Հիմա ստեղծվել է իրավիճակ, երբ Մաքսային միությունը, ըստ էության, չի ցանկանում ընդունել Հայաստանին, սակայն մեր իշխանությունն օրը մի քանի անգամ հայտարարում է, որ միայն Մաքսայինով կա հային փրկություն: