
Ադրբեջանական բանակը զորավարժություններ է անցկացնում շփման գծի մոտ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հերթական զորավարժություններն են անցկացնում շփման գծի մոտ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ զորավարժություններին մասնակցում է մինչև 4000 զինծառայող, ավելի քան 60 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 120 հրթիռա-հրետանային սարքեր, ավիացիոն ու հակաօդային համակարգեր:
Մայիսի մեկին մեկնարկել է զորավարժությունների գործնական մասը: Զորավարժությունների ժամանակ գործնական կրակոցներ են արվելու հրթիռա-հրետանային, ականանետային սարքերից ու հրաձգային զենքից: