Բաժիններ՝

Philip Morris USA-ն ավելի քան 10 միլիարդ դոլար կվճարի ծխողներին՝ նրանց մոլորեցնելու համար

Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Իլինոյսի Վերաքննիչ դատարանը երեքշաբթի որոշել է վերականգնել 2003 թվականին երդվյալ ատենակալների կայացրած վճիռը, որով Philip Morris USA ընկերությանը տուգանել էին 10.1 միլիարդ դոլարով՝ ծխողներին մոլորեցնելու համար: 

Մասնավորապես, ծխողներին մոլորեցրել են գովազդի ժամանակ հնչած «թեթև սիգարետներ» և «խեժի ցածր պարունակություն» տերմինները: Վերաքննիչ դատարանն այժմ վերականգնել է այն ժամանակվա դատական որոշումը, որով ընկերությունը պետք է տվյալ գործով հայցվորներին վճարի 10.1 միլիարդ դոլարի տուգանք ու փոխհատուցում:

Philip Morris-ի դեմ հայցը 1.4 միլիոն մարդու անունից Իլինոյսում ներկայացվել էր 2000 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս