ՕԵԿ-ի արձագանքը. «Կարելի է կարծել, թե պարոն Շարմազանովը բացառում է քաղաքական մրցակցությունը»

Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել է, թե ապրիլի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո Հայաստանում ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ: Նրա խոսքով` գալիք տարիներին Հանրապետականի ձայնն է որոշիչ լինելու հայաստանյան քաղաքական գործընթացներում, իսկ պետության կառավարման ղեկին հասնելու հիմնական ճանապարհը Հանրապետական կուսակցությունն է:

«Իր հայտարարությամբ Նախագահ Սարգսյանը հստակ ամրագրել է, որ պետական կառավարման ամենաբարձր օղակներում իրենց տեսնող մարդկանց համար պետության կառավարման ղեկին ձգտելու հիմնական, եթե ոչ միակ ճանապարհը Հանրապետական կուսակցությունն է: Եթե որևէ մեկը գալիք տարիների ընթացքում հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ճանապարհն անցնում է Մելիք Ադամյան փողոցով»,- ասել է Շարմազանովը:

Վերջերս իրեն ընդդիմություն հռչակած «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Էդուարդ Շարմազանովին, ասաց, որ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամ Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակի կողմից նման տեսակետ արտահայտելն անընդունելի է և հակասում է մեր երկրի` ժողովրդավարական սկզբունքներով, մեխանիզմներով զարգանալու փիլիսոփայությանը:

«Հայաստանում իշխանությունները ձևավորվում են ժողովրդի կողմից` ազատ կամարտահայտման և ընտրությունների միջոցով: Հայաստանի Ազգային ժողովը, Հանրապետության նախագահը, համայնքի ղեկավարները և այլն ընտրվում են բացառապես ՀՀ քաղաքացիների կողմից:

Կարդացեք նաև

Ես պարոն Շարմազանովի հայտարարությունները դասական քաղաքական իմաստով համարում եմ ոչ ճիշտ, անընդունելի, իսկ Հայաստանը` որպես ժողովրդավարական ուղի բռնած պետություն, այդ փիլիսոփայությանը հակասող:

Կարելի է կարծել, թե պարոն Շարմազանովը բացառում է քաղաքական մրցակցությունը, այլ ուժերի կողմից երկրի բարձրագույն պաշտոններում հավակնություններ ունենալու հնարավորությունը, ցանկությունը և այլն»,- ասաց Արթուր Միսակյանը:

Այդ դեպքում ինչպե՞ս էր ՕԵԿ-ը ժամանակին կոալիցիա կազմում այդպիսի ավտորիտար մտածողություն ունեցող կուսակցության հետ:

Պատասխանելով մեր այս հարցադրմանը` Արթուր Միսակյանն ասաց. «Ճիշտն ասած` այդ հայտարարությունը երեկ է եղել»:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։