ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի և Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացայի ջանքերով ապրլի 8-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Հայաստանում և ուսանողական շրջանակներում ամենացավոտ խնդիրներից մեկի` հայաբնակ Քեսաբում թուրքական իշխանությունների հովանու ներքու տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Ցավոտ հարցի շուտ հետաքրքրությունները մի լսարանում էր համախմբել ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողների։
Որպես այդ արգելքի պատճառ է նշվում պանրի որակի անհամապատասխանությունը տեղի չափորոշիչներին:
Մոտ 5000 բնակիչներից Խաչենի ափին հիմնադրված նոր գյուղում ապրում է ընդամենը 450 մարդ: 1991 թվականի մարդահամարով Մարաղան ուներ 2513, Մարգուշեւանը 2500 բնակիչ` ընդհանուր թվով 1500 ծուխ:
Կասկածյալների հարցաքննությունը հաճախ այն առանցքն է, որի շուրջ պտտվում է քրեական գործը: Լավ հարցաքննության արդյունքում կարելի է արդարացնել անմեղին, սակայն հնարավոր է նաև ավելի սերտորեն կապել մեղավոր կասկածյալին հանցագործությանը` միևնույն ժամանակ ապահովելով կասկածյալի բոլոր մարդկային և օրենքով վերապահված իրավունքները:
Տիմոշենկոն հիշեցրել է, որ 2004 թվականին քաղաքական գործիչների խորհրդով հանել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում՝ հօգուտ նախագահի թեկնածու Վիկտոր Յուշչենկոյի:
Այսօր ՀՀ կառավարությունն իր նիստում հաստատել է «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգը: Այս փաստաթուղթն ունի հանրային կարեւորագույն նշանակություն, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության իրականացրած քաղաքականության շարունակականությունն ապահովող փաստաթուղթ է առաջիկա հինգ տարիների համար: Սակայն, հայեցակարգը հաստատվել է առանց հանրային քննարկումների եւ հանրային մասնակցության ապահովման:
Հանձնաժողովի համար անսպասելի էր Հանրապետության նախագահի հայտարարությունը, որը արվեց հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ: Դա արվեց այն նկատառումով, որ նախագահը չի ցանկանում կաշկանդել սահմանադրաիրավական որևէ մոդելի առաջադրման կամ վերջնական կողմնորոշման հարցում: Որևէ սոցիալական պատվեր բացակայում է:
Այսօր մեր երկրում ամեն ինչ Սերժ Սարգսյանի ցանկությամբ է կատարվում, առավել ևս` եթե ինքը կողմ չլիներ «սահմանադրական բարեփոխումներին», ապա այդ հանձնաժողովը հաստատ չէր ստեղծվի: Եվ ավելի, քան վստահ եմ, հանձնաժողովի աշխատանքի քարտեզը գծվել է Սերժ Սարգսյանի կողմից, որպեսզի իր վարչապետությունը` նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո:
Նիստին մասնակցել են նաև սպանված Մարիցա Քյուչուքի զավակները՝ Զադիկը, Յաշարը և Բայիզարը:
Եթե ինքն ասում է` ես չեմ դառնա նախագահ կամ վարչապետ, ես կարող եմ հավատալ, ուրեմն Քոչարյանին են բերելու կամ իրենց մարդուն, միևնույն է: Յոթ տարին բավական ժամկետ է, որ ժողովրդի հիշողությունը մթագնի, և իրենց 15 տարվա սանձարձակությունները, կրակոցները, սպանությունները մոռացվեն: Պատահական չէ, որ նախագահի համար նախատեսված է յոթ տարի ժամկետը: Նրանք շատ հեռու են մտածում և շատ հստակ են անում իրենց քայլերը:
Վթարի վերացման աշխատանքները օրենքով թույլատրվող 36 ժամը գերազանցելու դեպքում հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ:
10 րոպե առաջ Նախագահի նստավայր մտան ԲՀԿ ներկայացուցիչներ Ստեփան Մարգարյանն ու Վարդան Օսկանյանը։
Կառավարության այսօրվա նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, հավանության է արժանացել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը
Ինտերնետը հեղափոխեց մարդկանց հաղորդակցության ձևերը, փոփոխեց խոսքի ազատության ու տեղեկատվության տարածման իրավունքի, ինչպես նաև հարակից հիմնարար իրավունքների իրականացման եղանակը: Նաև ինտերնետ հասանելիությունը նպաստում է մշակութային, քաղաքացիական և քաղաքական իրավունքների իրականացմանը:
Սիրիական հակամարտության ընթացքում այդ երկրում սպանվել է ավելի քան 100 ադրբեջանցի զինյալ:
Գործարկվել է Qanon.am հայկական նոր վարկանշային համակարգը, որի նպատակն է մեկ հարթակի տակ հավաքել հայկական ինտերնետ միջավայրի բոլոր կայքերին և տրամադրել վերջիններիս հաճախելիության մասին ինֆորմացիա։
Եթե իշխանության ներկա ֆորմատը շարունակի պաշտոնավարել, մինչև 2017-18 թթ.՝ պարարտ հող կստեղծեն, և ընտրություններն իրենց ցանկացած հունով կտանեն: Նույնիսկ քվեագողության կարիքն էլ չի լինի, և միայն ադմինիստրատիվ ռեսուրսը բավական կլինի ցանկալի արդյունքը գրանցելու համար:
Հաշվիչ պալատն այդ ամենի մասին իրազեկել է Ադրբեջանի խորհրդարանին:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Որոշվել է նախագիծն ամբողջովին իրագործել ջրի վրա:
Ղրիմում կարելի է ստեղծել ոչ մեծ, սակայն արդյունավետ արդյունաբերություն, այնտեղ առկա է շատ հեռանկարային ենթակառուցվածք:
Ինչո՞ւ է Հովհաննիսյանը հարցականի տակ դնում խորհրդարանական քառյակի կամ եռյակի գոյությունը: Դրա պատճառը մեկն է. նա հասկանում է, որ իր պահանջն անիրականանալի է, և մյուս երեք կուսակցությունները չեն կարող համախմբվել այդ գաղափարի շուրջ: Ո՛չ ԲՀԿ-ն և ո՛չ էլ ՀՅԴ-ն չեն համարձակվի բարձրացնել նախագահ Սարգսյանի պաշտոնանկության հարցը:
Տվյալ բանաձևի օգտին քվեարկել է ԵԽԽՎ-ի 145 անդամ, դեմ՝ 21-ը, ձեռնպահ՝ 22-ը:
Նիստում գործադիրը հավանություն է տվել ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որը մշակվել է ի կատարումն Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) առաջարկության:
Ըստ ընկերության մասնագետների՝ վթարի հիմնական պատճառը խոշոր՝ 600մմ տրամագծով ջրատարի վրա տարիներ առաջ զանգվածաբար կառուցված շինություններ են, որոնք խողովակի վրա լրացուցիչ ճնշում են առաջացնում և հաճախակի վթարների պատճառ դառնում:
Հաշվարկը շատ պարզ է. աշխարհին ցույց տալ, որ ի հեճուկս սեփական կամքի ու ընդառաջ գնալով քաղաքական ուժերի պահանջներին՝ իրականացվում է բարեփոխում, որն իրականում իշխանությունը պահպանելու, թերևս, միակ սահմանադրական տարբերակն է:
Ապրիլի 8-ին Հայաստանի և Ռուսաստանի միգրացիոն ծառայությունների ղեկավարների միջև փաստաթուղթ էր ստորագրվել, որով կանոնոկարգվելու են ՌԴ-ում գտնվող հայ միգրանտների կեցության և աշխատնքային գործունեության հետ կապված խնդիրներ:
Ըստ Համաշխարհային բանկի զեկույցի՝ տնտեսական առումով սա բավականին բարենպաստ պահ է վարչապետի պաշտոն ստանձնելու համար։
Հայաստանում իշխանությունը երբևիցէ այսպիսի թույլ վիճակում չի եղել: Այսօրվա ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց Աշոտ Մանուչարյանը, երբ նրան խնդրեցինք մեկնաբանել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցը:
Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը ապրիլի 10-ի իր հերթական նիստում քննարկեց գործող նախագահ Սերժ Սարգսյանի դիմումը Սահմանադրության 55 հոդվածի 4/ կետի հիման վրա վարչապետի թեկնածության շուրջ խորհրդակցություն անցկացնելու կապակցությամբ: