Բաժիններ՝

Ռուսաստանը նախապես չէր պլանավորել Ղրիմի միացումը. Պուտին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Համառուսական ժողովրդական ճակատի ակտիվի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը չէր պատրաստվել Ղրիմի միացմանը:

Պուտինը մանրամասնել է, որ այդ որոշումը կայացվել է միայն տեղաբնակների տրամադրվածության մասին տվյալների ստացումից հետո. «Իմ կողմից որոշումները վերջնականապես ընդունվել են այն բանից հետո, ինչ պարզ դարձավ մարդկանց տրամադրությունները: Չէ՞ որ մենք չէինք պատրաստվել դեպքերի նման զարգացմանը:

Մոտակա տարիներին Ղրիմը կարող է դոտացիոն տարածքից վերածվել դոնոր-տարածաշրջանի: Այնտեղ կա դրա համար անհրաժեշտ ամեն ինչ: Այդ տարածքի տնտեսական պոտենցիալը շատ մեծ է: Ղրիմում կարելի է ստեղծել ոչ մեծ, սակայն արդյունավետ արդյունաբերություն, այնտեղ առկա է շատ հեռանկարային ենթակառուցվածք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930