Սիրիայում սպանվել է ադրբեջանցի ևս երկու զինյալ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում զոհվել է ևս երկու ադրբեջանցի զինյալ: Նրանցից մեկի իրական անունն Իբրահիմ է, թեև նա հայտնի է եղել որպես Ջունդուլլահ Ազերի: 1981 թվականին ծնված Քերիմով Իբրահիմ Ասլանօղլուն հանդիսացել է մարտեր առանց կանոնների մարզաձևի գծով սպորտի վարպետ:

Սպանվածներից մյուսը 1987 թվականին ծնված Մահերամով Սամիր Սադեդինօղլուն է: Սիրիական հակամարտության ընթացքում այդ երկրում սպանվել է ավելի քան 100 ադրբեջանցի զինյալ, որոնք հանդես են եկել թե՛ կառավարական ուժերի, թե՛ նրանց հակառակորդների կողմից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930