Դուբայի պատմական հատվածում կկառուցվի Ալադինի քաղաքը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դուբայի կառավարությունը սկսում է իրականացնել նոր խոշոր նախագիծ: Խոսքը քաղաքի պատմական հատվածում Ալադինի քաղաքի կառուցման մասին է, որն ամբողջովին կառուցվելու է ջրի վրա՝ առևտրային հին նավահանգստում:
Ալադինի քաղաքի նախագիծն իրագործվելու է արևելյան ավանդույթներին համապատասխան՝ «ոսկե կառույցներով» ու զարդանախշերով: Երեք հիմնական աշտարակները, որոնցից ամենաբարձրն ունենալու է 450 մետր բարձրություն, հիշեցնելու է արևելյան հին, նավթային լամպ, նրբագեղ կուժ և անուշաբույրերի շիշ:
Ալադինի քաղաքում գտնվելու են բնակելի համալիր, հյուրանոցներ, բիզնես-կենտրոն, զվարճությունների պարկ, խանութներ, ռեստորաններ, սրճարաններ: Նախագծի հեղինակների խոսքերով՝ դրա մշակման ժամանակ գլխավոր առաջադրանքներից մեկը եղել է Դուբայի պատմական շրջանի՝ «Խոռ Դուբայի» պահպանումը: Այդ նպատակով որոշվել է նախագիծն ամբողջովին իրագործել ջրի վրա: