Բաժիններ՝

Ռուսաստանին մինչև տարեվերջ զրկել են ԵԽԽՎ-ում քվեարկելու իրավունքից

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ն իր այսօրվա նիստում ռուսական պատվիրակությանը մինչև տարեվերջ զրկել է քվեարկություններին մասնակցելու իրավունքից: Ռուսական պատվիրակությունը չի կարող նաև աշխատել վեհաժողովի ղեկավար կառույցներում և մասնակցել ընտրությունների դիտարկմանը:

Որպես նման որոշման պատճառ է նշվել Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողությունները, որոնք դատապարտվել են ԵԽԽՎ-ի կողմից: Ընդունված բանաձևում Ռուսաստանի գործողությունները որակվել են որպես «Ղրիմի բռնակցում» և «ուկրաինական տարածքի զինված օկուպացում»:

Տվյալ բանաձևի օգտին քվեարկել է ԵԽԽՎ-ի 145 անդամ, դեմ՝ 21-ը, ձեռնպահ՝ 22-ը: Ռուսական պատվիրակությունը չի մասնակցել իր լիազորությունների հարցի քննարկմանը: Ռուսաստանին առաջին անգամ ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկել են 2000 թվականի ապրիլին՝ կապված Չեչնիայում Ռուսաստանի գործողությունների հետ:

Ռուսաստանն իր իրավունքը վերականգնել է 2001 թվականի հունվարին: 2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո ԵԽԽՎ-ում փորձել են վերստին Ռուսաստանին զրկել ձայնի իրավունքից, սակայն դա ձախողվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս