
Գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 11-ին ժամը 9:00-ից մինչեւ ժամը 20:00-ն դադարեցվելու է Արաբկիր վարչական շրջանի Զարյան, Գրիբոյեդով, Կոմիտասի, Տիգրանյան, Ազատության, Արաբկիրի 29-րդ փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ