Բաժիններ՝

ԵՄ խորհրդատվական խումբը ներկայացնում է կասկածյալների հարցաքննման լավագույն փորձը և մեթոդները

2014թ. ապրիլի 10-ին և 11-ին ԵՄ խորհրդատվական խմբի և ՀՀ ոստիկանության միջև սերտ համագործակցության արդյունքում կազմակերպվել է միջազգային սեմինար կասկածյալների հարցաքննության լավագույն փորձի, մոդելների և մեթոդների վերաբերյալ: Սեմինարը տեղի է ունեցել Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ փոքր դահլիճում, որտեղ հավաքվել են միջազգային փորձագետները և Հայաստանի համապատասխան մասնագետները քննչական հարցաքննության թեման քննարկելու համար:

Վերջին 30 տարիների ընթացքում կատարվել են մեծ աշխատանքներ հարցաքննությունների կազմակերպման և դրանց ապացուցողական արժեքը առավելագույնի հասցնելու, ինչպես նաև ամենաճշգրիտ փաստերի և ապացույցների ձեռքբերման ուղղությամբ: Չնայած ճշմարտությունը և տեսական ընդհանուր հիմքերը բացահայտելու նպատակին, տարբեր յուրիսդիկցիաների պրակտիկայում առկա են էական տարբերություններ, որոնց օժանդակում են տարբեր ազգային օրենսդրություններ:

ԵՄ խորհրդատվական խմբի իրավապահ մարմինների հարցերի խորհրդատու Սթիվեն Դեյվիդ Բրաունն ասել է. «Կասկածյալների հարցաքննությունը հաճախ այն առանցքն է, որի շուրջ պտտվում է քրեական գործը: Լավ հարցաքննության արդյունքում կարելի է  արդարացնել անմեղին, սակայն հնարավոր է նաև ավելի սերտորեն կապել մեղավոր կասկածյալին հանցագործությանը` միևնույն ժամանակ ապահովելով կասկածյալի բոլոր մարդկային և օրենքով վերապահված իրավունքները: Այս սեմինարն ունի տեղեկացված քննարկումներ իրականացնելու նպատակ քննչական հարցաքննության հիմնական միջազգային մոդելների, լավագույն փորձի և զարգացող հետազոտությունների վերաբերյալ:»

Սեմինարը նախատեսված է եղել սահմանափակ թվով ավագ պաշտոնյաների համար, ովքեր աշխատում են քրեական արդարադատության համակարգում, և ովքեր վերահսկում և իրականցնում են կասկածյալների հարցաքննություններ և/կամ պատասխանատու են այս ոլորտի քաղաքականութան զարգացման համար: Մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքը և փորձը տարբեր մասնագիտական և ազգային տեսանկյունից: Տարբեր մոտեցումների մասին ակտիվ քննարկումների և դեբատների արդյունքում նախատեսվում էր սեմինարի ընթացքում սահմանել տեխնիկաների ցանկը և լավագույն փորը, որը ՀՀ ոստիկանությունը կարող է որդեգրել և կիրառել կասկածյալների հարցաքննության իր սեփական մոտեցումների և մոդելների մշակման և զարգացման նպատակով:

ԵՄ խորհրդատվական խումբ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս