
«Կարևոր է ու ժամանակն է, որ Թուրքիան, ԱՄՆ-ը ու Անգլիան ճանաչեն Հայոց ցեղասպանությունը». Պիտեր Գաբրիել

2008թ. նոյեմբերին աշխարհահռչակ երաժիշտ Պիտեր Գաբրիելը Հայաստանում գտնվելով՝ այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` հարգելով 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը: Պ. Գաբրիելը նշելով, որ տեղյակ է 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին՝ ասել է. «Կարևոր է ու ժամանակն է, որպեսզի Թուրքիան, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Անգլիան ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»:
Նոյեմբեր 14, 2008
Լուսանկարը՝ «168 Ժամի»