Կյանքից հեռացել է ամերիակահայ դաշնակահար Լյուսի Իշխանյանը

Կյանքի 80-րդ տարում վախճանվել է ամերիկահայ անվանի դաշնակահար, խաչատրյանագետ Լյուսի Իշխանյանը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Լյուսի Իշխանյանը Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահն էր, «Սթեյնվեյ արթիսթ» գործակալության անդամ։ Դաշնակահարը սովորել է «Ջուլիարդում» (ԱՄՆ)՝ ստանալով բակալավրի եւ մագիստրոսի գիտական աստիճան, ապա ուսումը շարունակել Կոլումբիայի համալսարանում:

Լյուսի Իշխանյանը եղել է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի սանը: Կոմպոզիտորը Իշխանյանին բնորոշել է որպես տաղանդաշատ արտիստի՝ օժտված փայլուն տեխնիկական տվյալներով և միաժամանակ երաժշտական զգացողության խորությամբ: Լ. Իշխանյանը եղել է Արամ Խաչատրյանի դաշնամուրի սոնատի առաջին կատարողը (Նյու Յորքի «Էվերի Ֆիշեր Հոլլ» համերգասրահ):

Լ. Իշխանյանն իր յուրաքանչյուր համերգում մշտապես ներառել է առնվազն մեկ հայ կոմպոզիտորի ստեղծագործություն:

1991թ-ին Լյուսի Իշխանյանը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շնորհալի դաշնակահարների համար սահմանանել է հատուկ կրթաթոշակ: Նա նաեւ աջակցել է Ջուլիարդի եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի միջև համագործակցությանը: 1992թ-ին

Լ.Իշխանյանը Ջուլիարդում հիմնել է հատուկ կրթաթոշակային հիմնադրամ, որն աջակցել է երևանյան կոնսերվատորիայից Ջուլիարդում ուսանելու տեղափոխված ուսանողներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930