«Երեկ, ըստ էության, վերջին պահին Քննչական պետական կոմիտեի մասին օրենքի նախագիծը ընդգրկվել է Աժ առաջիկա քառօրյայի օրակարգ։ Խոսքը այն կառույցի մասին է որի ղեկավարի ամենահավանական թեկնածու է համարվում Աղվան Հովսեփյանը»:
Որոնողափրկարարաական աշխատանքները դադարեցվել են անբարենպաստ եղանակի և վատ տեսանելիության պատճառով և կվերսկսվեն ս.թ. ապրիլի 26-ի առավոտյան:
Հայտնի դասախոս եւ բիզնեսի կառավարման մասնագետ Նատալյա Գրեյսը համոզված է, որ գոյություն ունի «գենետիկ աղքատության օրենք» , ինչը պատճառ է դառնում, որպեսզի մարդիկ իրենց «ծրագրավորեն» կամ «պատրաստեն» աղքատության:
Գյումրու կայարանի լոկոմոտիվային դեպոյի՝ այսօր նախազգուշական գործադուլ հայտարարած աշխատակիցներին «զրուցելու նպատակով» այցելել են ԱԱԾ մասնագետները եւ աշխատակիցներ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունից:
Պարզվել է, որ «Ֆորդ» մակնիշի 29ԼՍ100 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալներն անհայտ են) վրաերթի է ենթարկել Ս. Ա.-ին (ծնվ. 1956թ.): Մինչ շտապօգնության դեպքի վայր հասնելը` Ս.Աբգարյանը մահացել է:
Արտադրող ընկերությունը նման կերպ իբր ցանկացել են Ռուսաստանի քաղաքացիներին հիշեցնել հայրենիքի պաշտպանների հերոսությունները։ Սակայն իրենք՝ պատերազմի մասնակիցները, գտնում են, որ այդ «հայրենասիրությունը» վիրավորական է։
ՌԴ Պետդուման ապրիլի 25-ին օրենքի փոփոխությամբ հետաձգել է որպես վարորդ աշխատանքի արգելքը այն քաղաքացիների համար, ովքեր չունեն ՌԴ վարորդական իրավունք։ Արգելքը պետք է ուժի մեջ մտներ այս տարվա մայիսի 7-ից…
Ընդամենը երեք օր առաջ նա վճռականորեն հայտարարել էր, որ քաղաքական ուժերի կողմից միասին աշխատելու իր հրավերը չընդունելը կհամարի անձնական վիրավորանք: Ուժերն այդ, ինչպես հայտնի է, չընդունեցին Աբրահամյանի հրավերը, այսինքն` անձնապես վիրավորեցին նրան:
Օլանդը հայտնել է հաջորդ տարի՝ ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում գտնվելու իր որոշման մասին:
Հայկական կողմը, թե՛ Հայաստանի Հանրապետությամբ, թե՛ համայն Սփյուռքի տարածքով միանշանակ ընկալել է ուղերձը: Այդ գիտակցությունը ի սկզբանե ուներ նաեւ Անկարան եւ իր վարչապետը, երբ նախաձեռնում էր նման բառախաղ : Թիրախային հասցեատերը այս դեպքում առավելաբար միջազգային ընտանիքն է ու միջազգային հանրային կարծիքը, որի ուղղությամբ մենք եւս պետք է աշխատենք` փարատելու համար Անկարայի առաջացրած մշուշը:
Շատ կարեւոր է նախագահական ընտրություններում որպես թեկնածու չառաջադրվել միայն առաջադրվելու համար: Դա կլինի այն պարագայում, երբ տեսնեմ, որ այդ պրոցեսով մենք լրջորեն նպաստելու ենք եւ ՀՀ քաղաքացիներին բերելու ենք կոնկրետ հաղթանակներ:
Ապրիլի 25-ին մեկնարկեց Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի վերաբերյալ սեմինարը, որը նպատակ ունի լուսաբանել վերանայված ԱՀԿ պետական գնումների համաձայնագիրը, ներկայացնել պետական գնումների միջազգային լավագույն փորձը և Հայաստանին վերաբերող նկատառումները:
Վթարի հետևանքով Opel-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ծաղկի խանութից կատարված գողության հետքերով:
Այսօր՝ ապրիլի 24-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 412.8 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 411 դրամը։
Ապրիլի 24-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Ռուբինյանց փողոցից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1995 թ. ծնված Արմեն Ա.-ին:
Ոմանք նախընտրում իրենց առեւտուրը կազմակերպել շուկայում, ոմանք էլ` փողոցներում` մի կողմից գնորդի հետ անմիջական կապ ստեղծելով, մյուս կողմից էլ նույն գնորդ-անցորդի համար անհարմարություններ առաջացնելով. զբաղեցնում են մայթերը, իրենց հետեւից տարբեր թափոններ թողնում:
Այս մասին նշվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, որը տարածվել է Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի եւ Մեծ Բրիտանիայի ու Իտալիայի վարչապետների հետ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հեռախոսազրույցներից հետո:
Ապրիլի 23-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Նոր Խարբերդ գյուղից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին:
Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների առկա հայեցակարգին բացասական գնահատական է տվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր խոսքում նշելով, որ այս պահին առկա չէ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն և դրանք պետք է անել միայն այն ժամանակ, երբ այլ ճանապարհ չկա, ինչպես իր կառավարման ժամանակ՝ 2005թ.-ին:
ՀՀ Ոստիկանությունը իր պաշտոնական կայքում տեղադրել է Երևան քաղաքի խաչմերուկների ցանկը, որտեղ տեղադրված են տեսանկարահանող սարքեր։
Գյումրու տնակային ավաններում և նախկին գործարանային կիսափուլ, կոմունալ-կենցաղային տարրական պայմաններից զուրկ հանրակացարաններում պատսպարված ընտանիքների ու հատկապես միայնակ տարեցների վիճակն օր օրի վատթարանում է:
Կառավարությունը հաստատեց պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի` 2013 թվականի տարեկան հաշվետվությունը, որը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Լ. Գրիգորյանի ներկայացմամբ` հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման գործարքներից պետական բյուջե մուտքագրվել է 12.9 մլն դրամ, որից 11 մլն փոխանցվել է պետական, իսկ մնացածը` համայնքային բյուջեներ:
«Եթե հանրությունը այդքան հիմար է, իհարկե, կարող է, որովհետեւ այդ նշանակումների մեծ մասը հին նշանակումներ են, այսինքն` հին մարդկանց նկատմամբ վստահություն ունենալն ինձ համար անհասկանալի է: Նրանք այն մարդիկ են, որոնք հանրության շրջանում կարծես թե հեղինակություն առանձնապես չունեն: Դրանք այդ իշխանական կլանի ներկայացուցիչներն են, որոնք սպասարկելու են այդ կլանի շահերը»:
Ապրիլի 23-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ:
ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագիրը ԱՀԿ քարտուղարության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության հետ համատեղ 2014թ. ապրիլի 25-ին Երևանում անցկացրեց Առևտրային համաշխարհային կազմակերպության պետական գնումների մասին համաձայնագրի պարտավորվածությունների և պետական գնումների բնագավառում առաջատար միջազգային փորձին նվիրված սեմինար:
Ապրիլի 23-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Խաղաղության օղակի թիվ 6 շենքի դիմաց, 1963 թ. ծնված Էդվարդ Վ.-ն վարելով «ԲՄՎ 318 Այ» մակնիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել 78-ամյա թոշակառուի:
Գալստյանի կինը նույնպես չի աշխատում: Երկու անչափահաս երեխաների՝ 9-ամյա Էրիկի և 7-ամյա Իլոնայի հետ ապրում են վարձով: Արդեն երկրորդ ամիսն է՝ վարձակալության 50,000 դրամ վճարը փողոցում հայտնվելու սպառնալիք է դարձել այս ընտանիքի համար:
Ըստ պարոն Ուրիխանյանի՝ ԲՀԿ ակնկալում է հարցի ճիշտ այնպիսի լուծում, որը կբավարարի հանրության գերիշխող պահանջներին։
Ես լավ բան եմ արել, որովհետև ես, որպես ԱԱԽ քարտուղար (որտեղ գաղտնի և հույժ գաղտնի բազմաթիվ փաստաթղթերի հետ եմ առնչվել և առնչվում), գիտեի` ինչ է լինելու Հայաստանում: Այսօր ավելի հստակ գիտեմ` ինչ էր լինելու 2008 թ. մարտյան օրերին, լինելու էր արտաքին ագրեսիա մեր պետության դեմ: Կային և´ այդ քարտեզները և´ ամեն ինչը: