Բաժիններ՝

Էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնում է տնտեսվարողների 2/3-ը

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2014 թ. առաջին եռամսյակում էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնողների վերաբերյալ հաշվետվություն: Ըստ այդմ՝ ՀՀ-ում գործող և հաշվետվություններ ներկայացնող 87887 տնտեսվարողներից էլեկտրոնային եղանակով հաշվետվություն է ներկայացրել միայն 60782-ը կամ 69.2%-ը:

Այս ընթացքում 155,393.7 մլն դրամ ընդհանուր հարկային մուտքերի 95.7%-ը էլ.եղանակով հաշվետվություններ ներկայացնողների կատարած վճարումներն են: Այսինքն, էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացմանը դեռ չեն անցել փոքր տնտեսվարողները:

Արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ էլեկտրոնային ստորագրության կամ անհրաժեշտ սարքի թանկության խնդիր չկա, պարզապես ժամանակ է պետք, որ բիզնեսն ընտելանա նորույթին, և հետզհետե բոլորը կանցնեն էլեկտրոնային հաշվետվությունների, քանի որ դա հեշտ ու հարմար է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս