Բաժիններ՝

Աբխազիան ու Հարավային Օսիան չեն պլանավորել հետևել Ղրիմի օրինակին. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Աբխազիան ու Հարավային Օսիան չեն պլանավորել հետևել Ղրիմի օրինակին.

«Ես չեմ լսել այն մասին, որ աբխազ ժողովուրդը, աբխազական ղեկավարությունը հարց բարձրացնեն այն մասին, որ հետևելու են Ղրիմի օրինակին: Չկան այդպիսի մտադրություններ: Ես տեղյակ չեմ դրանց մասին: Մենք հանդիպումներ ունենալու ենք Աբխազիայի ու Հարավային Օսիայի ղեկավարության հետ, սակայն ես չեմ լսել այդօրինակ մտադրությունների մասին»:

Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան հարգում է Աբխազիայի ու Հարավային Օսիայի ժողովուրդների կամքը, և որ այդ երկրները Ռուսաստանի ռազմավարական գործընկերներն են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930