
Ադրբեջանում առաջին ռազմանավի արտադրությունը կմեկնարկի 2015 թվականին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում առաջին ռազմանավի կառուցումը պլանավորված է սկսել հաջորդ տարի: Այս մասին գործակալությանը հայտնել են ռազմական աղբյուրները:
Առաջին ռազմանավը պետք է կառուցվի Բաքվի նավաշինական գործարանում: Պլանավորված է այդ աշխատանքները սկսել 2015 թվականի հունվարին: Արտադրված ռազմանավը կտրվի առափնյա պաշտպանության ուժերին:
Ընդգծվում է, որ Ադրբեջանի անկախության տարիներին Բաքվի նավաշինական ձեռնարկություններում կառուցվել է ընդամենը մեկ նավ՝ պարեկանավ: