Բաժիններ՝

Օբաման վստահեցրել է, որ կփրկի Պուտինին, եթե վերջինս սկսի սուզվել

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հարավային Կորեայում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրել է, որ կփրկի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե վերջինս սկսի սուզվել (խորտակվել).

«Բնականաբար, ես կփրկեմ նախագահ Պուտինին, եթե նա սկսի սուզվել: Ես կցանկանայի հավատալ, որ եթե ինչ-որ մեկը սկսի սուզվել, ես կկարողանամ փրկել նրան: Ես վատ լողորդ չեմ, ես մեծացել եմ Հավայան կղզիներում և ունեմ մեծ պրակտիկա»:

Նշվում է, որ ավելի վաղ, երբ Պուտինն ուղիղ շփվել է Ռուսաստանի բնակիչների հետ, նրան հարցրել էին, թե արդյոք ԱՄՆ-ի նախագահը կփրկե՞ր նրան, եթե նա սուզվեր: Ի պատասխան՝ Պուտինը հայտարարել էր, որ Օբաման պարկեշտ մարդ է, ունի բավականաչափ քաջություն և բնականաբար կաներ դա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930