«Չքցել» գործարարներին. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը իր այսօրվա խմբագրականում գրում է. «… Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի հարգում օրենքները, այդ թվում՝ երթևեկության կանոնները, չի ցանկանում դրանց հետևել և, բնականաբար, չի ուզում խախտումների համար տուգանքներ վճարել։ Իրավական այդ նիհիլիզմի համար նրանք տվյալ դեպքում ունեն «լուրջ հիմնավորում»՝ ընդդիմադիրների և նրանց քարոզչության տարածած այն լուրը, թե «տուգանքների գումարի 70 տոկոսը գնում է Սաշիկի գրպանը»։

Չորեքշաբթի օրը այդ թեմայով լսումների ժամանակ պատգամավորները հանդես էին գալիս ամբոխահաճո հայտարարություններով, ինչը, իհարկե, միանգամայն նորմալ է։ Չեմ փորձի վիճել նրանց հետ՝ մեր քաղաքական գործիչները գիտեն ճշմարտաթյունը, սակայն, ինչպես և ամբողջ աշխարհում, ասում են այն, ինչ իրենց է ձեռնտու։ Բայց ուզում եմ ուշադրություն դարձնել մի սկզբունքային խնդրի վրա։ Եթե «Սեքյուրիթի դրիմը» 10 միլիոն եվրոյի ապրանք (արագաչափ, տեսախցիկ) է գնել՝ գրավոր ձևակերպված և իրավաբանորեն հաստատված պայմանով, որ այդ գումարները պետք է իրեն վերադարձվեն, ապա վայրենավարի քշող վարորդների դժգոհությանը հագուրդ տալու համար չարժե կոչ անել՝ պայմանագիրը խախտել և «քցել» այդ ընկերությանը։ Տվյալ դեպքում բացարձակապես կարևոր չէ՝ «Սեքյուրիթի դրիմը» պատկանում է Սաշիկին, Աբդուլ Համիդին, թե անձամբ Սատանային։ Առանց այդ էլ մեր պետությունը, ինչպես նաև պետական չինովնիկների հետ կապ ունեցող գործարարները, այնքան են խաբել ներդրումներ անողներին, որ վերջին շրջանում մարդիկ ընդհանրապես չեն ցանկանում ներդրումներ անել Հայաստանում»։

Մանրամասները՝ «Առավոտի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930