
Արտառոց դեպք` Կրասնոդար-Երևան չվերթի օդանավում. news.am

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երեկ՝ ապրիլի 24-ին, «Զվարթնոց» օդանավակայանում Կրասնոդար-Երեւան չվեթրի օդանավի վայրջք կատարելուց անմիջապես հետո բերման է ենթարկվել ուղեւորներից մեկը:
Պարզվել է, որ տղամարդն ինքնաթիռում իրեն պատշաճ չի պահել՝ խախտել է կանոնները, եւ չնայած դիտողություններին, շարունակել անկարգ պահվածքը, ինչի մասին ստիպված են եղել ահազանգել օդանավակայանի ոստիկաններին:
Բերման ենթարկված ուղեւորը Մարտունու բնակիչ է, 38 տարեկան: Բացի այդ նրա ուղեբեռի զննությամբ հայտնաբերվել է թմբուկավոր տրավմատիկ ատրճանակ:
Մանրամասներն` այստեղ